
Կրկին տոն էր Մ. Ջանբազյանի անվան h.79 դպրոցում: Դպրոցի ուսուցիչների` Հ.Եղիազարյանի, Ժ.Գրիգորյանի և Կ.Մկրտչյանի ջանքերով կազմակերպվեց միջոցառում Հ Հ 20-ամյակի կապակցությամբ,որը նվիրվեց Մ. Ջանբազյանի ծննդյան տարեդարձին:

Դպրոցի տնօրեն Ք. Հայրապետյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Հ Հ անկախության 20-ամյակի կապակցությամբ և հույս հայտնեց,որ դպրոցի սաները ուսման մեջ ունեցած իրենց ձեռքբերումներով ու հաջողություններով կկառուցեն վաղվա մեր օրը, երկրի ապագան:
Երեխաները ներկայացրին Հայաստանի տարբեր ժամանակաշրջանները, բեմադրեցին հատվածներ Փ. Բուզանդի <<Հայոց պատմությունից>>: Արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ որոնք ուղեկցվում էին երաժշտության կախարդական հնչյուններով:
Միջոցառումն ուներ դաստիարակչական նշանակություն, ներկաները ոգևորվեցին հայրենասիրական ոգով և մեծ խանդավառությամբ դուրս եկան դահլիճից:

դիտել տեսանյութը
| 1 | 2 |
![]() | ![]() |


